Չդիմացանք: Փաստորեն ադրբեջանական ՊՆ-ն Ալիևին զեկուցելիս չէր սխավել՝ նշելով 2-ից մինչև 7 օր ժամկետ: Միակ խնդիրը, որի պատճառով մեկ շաբաթյա ժամկետ էին կանխատեսում, համարում էին Մարտակերտը. տեղեկացնում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ Արցախն ընդունում է ռուսական միջնորդությունը կրակի դադարեցման մասին, որ նշանակում է ադրբեջանական վերջնագրի ընդունում՝ Արցախի պաշտպանության բանակի զինաթափում և լուծարում:
Վարդան Բալյանը գրել է. «Ու նորից պնդում եմ: Արցախը կուլ տալը մեկ հարց է, մարսելը՝ այլ: Թիրախը Սյունիքն է և խոստացված 8 գյուղերը: Պատերազմը չոքում է մեր դռանը»։
Ադրբեջանին տվել էին մինչև յոթ օր ժամանակ Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիայի» անցկացման համար: Այն, ինչ կատարվում է հիմա, ըստ էության կատարվում է և ռուսների, և Արևմուտքի համաձայնությամբ, որ ձեռք են բերվել հստակ պայմաններով։
ՄԵկ բան հստակ է՝ այսպես կոչված միջազգային հանրությունից՝ Արևմուտք, թե Ռուսաստան, իրական որևէ քայլ սպասել անիմաստ է՝ կլինեն հանդիպումներ, քննարկումներ, հայտարարություններ, գուցե դատապարտումներ, բայց ոչ ավելին:
Հայաստանյան գործող իշխանությունները իրենց հերթին որևէ իրական քայլ Արցախն ու արցախցիներին պաշտպանելուն ուղղված չեն անելու»,-հավելել է վերլուծաբանը։