Մայր Աթոռում տեղյակ չեն՝ ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռում տեղյակ չեն, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին։
«Չգիտենք՝ ինչն է պատճառը. տեղյակ ենք, որ Արշակ Սրբազանին ձերբակալել են, բայց մանրամասներին տեղյակ չենք»,- նշել է նա։
Քիչ առաջ նաև հայտնի դարձավ, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։




