Հայաստանը Բաքվից հրավեր է ստացել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։
Ադրբեջանական մամուլը մեջբերում է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը՝ այս հարցը ներկայում քննարկվում է կառավարությունում։