Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավստրիան օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին

23/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը` զրպարտիչներին

 Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում: Նպատակը Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար: Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱՍԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է: ՀԱՍԵ անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում): Սուրբ Հռիփսիմե առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Վիեննա քաղաքում, որին կից գործում է շուրջ 200 աշակերտ ունեցող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը:

Ի տարբերություն ՀՀ` Ավստրիայի հանրակրթական դպրոցներում ո՛չ միայն արտոնվում, այլ նաև խրախուսվում է դասավանդել Հայ եկեղեցու պատմություն առարկան (ուսուցիչներն էլ վճարվում են պետության կողմից):

Վիեննայից բացի, Հայ Առաքելական Եկեղեցական համայնքներ կան Ավստրիայի 3 այլ մարզերում:

Վիեննայում է գործում նաև Հայ Կաթողիկէ Մխիթարյան միաբանությունը (ի դեպ, միակ ճիշտ տեղեկատվությունը):

Ինչ վերաբերում է Ավստրիայում գոյություն ունեցող քրեական տարրերի հիշատակմանը, ապա վստահեցնում ենք, որ Ավստրիան, իբրև ժողովրդավարության բաստիոն, օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում ոչ միայն քրեածին բոլոր տարրերին, այլ նաև, օրինակ՝ Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին, կամ՝ օրինակ Ավստրիայում գործող որևէ հոգևորականին ծիսական տեքստերը «բարեկամաբար» կրճատել հորդորող պետական պաշտոնյաներին, եթե այդպիսիք Ավստրիայում գտնվեին:

Ի հավելումն այս ամենի` ցանկանում ենք իրազեկել մեր հանրությանը, որ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական Պետական Անվտանգության ծառայությունն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը հիշյալ ենթադրյալ տարրերից, ինչպես նաև ժողովն ամեն գնով չեղարկել ցանկացող ՀՀ իշխանությունների մունետիկներից:

 ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բա որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով. Արցախի պետնախարար

Հաջորդ գրառումը

700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին. Կարեն Վրթանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին. Կարեն Վրթանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական