Սիրիացի ապստամբներ կոչվող զինյալլ ահաբեկիչները կիրակի հայտարարել են, որ սկսել են մուտք գործել մայրաքաղաք Դամասկոս:
Ապստամբները նաև հայտարարել են, որ կիրակի վաղ առավոտյան իրենց վերահսկողության տակ են վերցրել առանցքային քաղաք Հոմսը՝ ընդամենը մեկ օր տեւած մարտերից հետո՝ վտանգի տակ դնելով նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանությունը, քանի որ ապստամբները շարժվում էին դեպի Դամասկոս. հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Ասադը հասցրել է ինքնաթիռով հեռանալ Սիրիայից, բայց նա ռադարների տեսադաշտից կորել է։
Reuters-ն ավելի ուշ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Բաշար ալ-Ասադը ավիավթարից զոհվել է։