Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են եկել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, սակայն տեխնիկական հարցերը մնում են, որոնք պետք է հստակեցվեն. ադրբեջանական զլմ-ները մեջբերում են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Նրանք հետևել են Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցին. «Ընդհանուր հարցերի շուրջ փոխըմբռնում կա, առկա խնդիրները տեխնիկական բնույթի են, ինչ բեռներ են տեղափոխվելու, ինչ երթուղիներով։ Մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք»։