Կիբեռանվտանգության մասնագիտացված «Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը արձանագրել է պետական հաստատությունների վրա DDoS խափանիչ գրոհների թվի աճ:
Ընկերության տվյալներով՝ ամբողջ աշխարհում DDoS հարձակումների քանակը եռապատկվել է 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Կիբեռհանցագործների գործունեության ամենաբարձր թիվը գրանցվել է ապրիլի 1-ին և 9-ին (287 և 298 գրոհ): Երկրորդ եռամսյակի համար անսովոր այս դինամիկան պայմանավորված է նրանով, որ համաճարակի ընթացքում սահմանափակիչ միջոցների պատճառով մարդիկ սկսել են ավելի հաճախ օգտագործել թվային ռեսուրսները ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային նպատակներով,, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: