Կառուցապատողները պետք է ՊՆ-ը ինքնարժեքով բնակարաններ տրամադրեն

10

«Չեմ կարծում, թե բանակը պետք է կառուցապատողի համար եկամուտ ապահովի»,- ԱԺ-ում ասել է քպ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարել է, թե կադրային սպաներին անհատույց հիմունքներով բնակարաններ տրամադրելու հարցում պետք է կառուցապատողները համագործակցեն ՊՆ-ն հետ և ինքնարժեքով բնակարաններ տրամադրեն։ Այդկերպ կբարձրանա նաև բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ 2026-ին զինծառայողներին բնակարաններով ապահովելու համար ՀՀ պետբյուջեից հատկացվելու է 12,5 միլիարդ դրամ։