Կանանց երկարակեցության գաղտնիքը. ինչպե՞ս կյանքը երկարացնել մինչև 125 տարի

159

Համաշխարհային վիճակագրական տվյալները փաստում են, որ կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը։ Հերոնտոլոգիային առնչվող այս հարցը դեռևս մնում է անպատասխան։ Երևույթի վրա ազդող մեխանիզմների բացատրության բազմաթիվ վարկածները կան, սակայն դրանցից և ոչ մեկը վերջնականապես հաստատված կամ հերքված չէ։ Կենսաբանորեն կանանց իմունային համակարգի վրա տեստոստերոնների արգելակող ազդեցությունն ավելի թույլ է, քան տղամարդկանց դեպքում։ Մոլորակի բոլոր երկրներում, անկախ ռասայական կամ կրոնական պատկանելիությունից` կանայք 1-3 անգամ ավելի երկար են ապրում։ Մի շարք փաստեր հաստատում են այս պնդումը, մասնավորապես այն, որ տղամարդիկ ավելի շատ են օգտագործում ալկոհոլ, ծխում, ֆիզիկապես ակտիվ են և հաճախ են հայտնվում ռիսկային իրավիճակներում։

Кane Tanaka (02.01.1903)

Կինը համարվում է վերարտադրության, սերունդների մեծացման արժեքավոր օղակ, ինչը ենթադրում է մարմնի ավելի մեծ պլաստիկություն և բարելավված գոյատևման պայմաններ։ Աշխարհի երկարյակաց մարդկանց ցուցակն, իհարկե, գլխավորում են կանայք. առաջին տեղում Ժաննա Կալմանն է, այսօրվա դրությամբ միակ մարդն է աշխարհում, ով ապրել է ավելի քան 120 տարի (1875 — 1997): Կինը տնային տնտեսուհի էր, ուներ մեկ որդի, ապրում էր սովորական կյանքով ու կենցաղով։ 95 տարի օգտագործել է ծխախոտ, խմել ֆրանսիական գինի, զբաղվել է սուսերամարտով և մինչև 100 տարեկանը վարել հեծանիվ։ Երկարակյաց կանանց մեծ մասը եղել է բժիշկների և հերոնտոլոգների հսկողության տակ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ դաշտանադադարը շարունակվել է մինչև 65-75 տարեկան։ Ինչը վկայում է այն մասին, որ նրանց օրգանիզմում գտնվող էնդոկրին գեղձերը, հատկապես թիմուսը և Էպիֆիզը մինչև կյանքի ավարտը եղել են ակտիվ ֆունկցիոնալ վիճակում։

Sarah Knauss (24.09.1880 — 30.12.1999)

Կանանց ավելի երկար ապրելու պատճառը կապված է սեռական հորմոնների դերի և առաջին հերթին տեստոստերոնների առկայության հետ։ Վերջինն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Տղամարդկանց օրգանիզմում այս հորմոնն արտադրվում է 10-18 անգամ ավելի, քան կանանց օրգանիզմում։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ միջինում 35 տարեկանից սկսված թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց տեստոստերոնի քանակը նվազում է տարեկան 1-1,5 %-ով, բայց տղամարդիկ այդ հորմոնն արտադրում են մինչև 80-90 տարեկան, իսկ կանանց մոտ դաշտանադադարի սկսելուց հետո դրա քանակը նվազում է ևս 25-50%-ով։ Այնուամենայնիվ, չինացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 75-87 տարեկան տղամարդկանց ամենատարեց խմբի ընդհանուր տեստոստերոնների քանակը էականորեն չի տարբերվել 20-24 տարեկան տղամարդկանց խմբում առկա քանակից։ Պրոֆեսիոնալ բոդիբիլդերները օգտագործում են տեստոստերոնների և արդյունավետությունը բարձրացնող դեղամիջոցների բարձր չափաբաժիններ։Նման բոդիբիլդերների շրջանում մահացության թիվը եղել է 34%-ով ավելի բարձր, քան նույն տարիքի սովորական տղամարդկանց մոտ։ Մարզիկների մահվան տարիքը տատանվել է 37,6-43,6 տարիքային շրջակայքում։

Lucille Randon (11.02.1904)
Jeanne Louise Calment (21.02.1875 — 04.09.1997)

Կյանքի տևողությունը երկարացնելը բժշկության ամենահրատապ խնդիրներից է։ Մարմնի ծերացումը կապված է բոլոր օրգանների և համակարգերի բազմաթիվ փոփոխությունների հետ։ Բժիշկները հատկապես հերոնտոլոգներն իմունային համակարգի փոփոխության միջոցով կյանքի առավելագույն տևողությունը երկարացնելու եղանակ են առաջարկում։ Այն է՝ էմբրիոնալ իմունմոդուլյատորի և էնդոկրին իմունոսիմուլյատորի ագենտի ստեղծումը և նրա փոխպատվաստումը մարդու օրգանիզմում։ Էնդոկրին իմունոսիմուլյատորը պատրաստվում է 1-2 ամսական կաթնասունների թիմուսի և էպիֆիզի բջիջներից և փոխպավասում որովայնի ենթամաշկային առաջին պատին։ Փոխպատվաստումը կատարվում է զուգահեռաբար։ Այս միջոցի շնորհիվ մարդկանց մոտ վերականգնվում է թիմուսի և Էպիսիզի ֆունկցիան, ինչը հնարավոր է դարձնում մաքսիմալ երկարացնել կյանքի տևողությունը՝ մինչև 125 տարի, իսկ կանանց մոտ դաշտանադադարի տևողությունը երկարում է մինչև 60-70 տարեկան։ Թիմոսը հանդիսանում է մարդու կյանքի բիոլոգիական ժամացույցը։ Վերականգնելով թիմուսի և Էպիֆիզի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ հնարավոր է դառնում առավելագույն երկարացնել կյանքի տևողությունը։ Այս գեղձերի միջև ֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրությունների շնորհիվ եղան բացահայտումներ՝ տարիքի հետ կապված ինվոլուցիան և իմունային, ինչպես նաև էնդոկրին փոփոխությունները հասկանալու համար։

Ռոբերտ Խաչատրյան՝  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր