Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Twitter-ում գրել է, որ Կանադան մարդասիրական նպատակներով 350 հազար դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
«Ես անընդհատ կապի մեջ եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է զինադադարի ռեժիմի պահպանման կոչ անել Լեռնային Ղարաբաղում եւ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում ԿԽՄԿ-ում` մարդասիրական աջակցության համար: Մենք արտաքին կողմերին կոչ ենք անում զերծ մնալ կոնֆլիկտից»,- գրել է նա: