Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև. տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
«Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը կրկին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: