Հայաստանի թիմը Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն…
Հունիսի 19-ին, Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցող 2023 թվականի Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնությանը Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Լավագույն եռյակում հետևյալ երկրների թիմերն են՝
Հայաստան
Նիդերլանդներ
Ադրբեջան
Առաջնությանը մասնակցում են 8 թիմեր՝ հետևյալ երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա, Իսպանիա, Իսրայել և Նիդերլանդներ:
Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա մեկ տղամարդ և մեկ կին մասնակից: