Դիվերսիայի պատասխանատվությունը կրում է Կիևը․ Պեսկով
Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ ջրի տակ է անցել Կախովկայի ջրամբարից ջրի անվերահսկելի հոսքի պատճառով, որը հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզման հետևանքով է եղել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
ՏԱՍՍ-ը հաղորդում է նրա հայտարարությունը․ «Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրի, Կրինկիի, կազակների ճամբարները մինչև տանիք անցել են ջրի տակ»։
Երեքշաբթի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կախովկայի հիդրոէլեկտրակայանին, ինչի հետևանքով ամբարտակը ոչնչացվել է, սկսվել է ջրի անվերահսկելի արտահոսք։
Նովայա Կախովկայում ջրի մակարդակն արդեն հասել է 12 մ-ի, այժմ հեղեղումների գոտում կա 14 բնակավայր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վրա հարձակումն անվանել է Ուկրաինայի կողմից դիտավորյալ դիվերսիա։ Նա հավելել է, որ Կիևը պետք է կրի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։