Կալիֆոռնիայի դատարանի կողմից կայացրած որոշման համաձայն մեղուները կարող են ձուկ համարվել. Ita.am

16

Մայիսի 31-ին Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը վճռեց, որ մեղուները հատուկ հանգամանքներում կարող են օրինական կերպով դասակարգվել որպես ձկներ։ Վճիռը, թեև ունի բյուրոկրատական հիմքեր, նախատեսված է օգնելու մեղուների պաշտպանությանը:

Կալիֆոռնիայի՝ Ձկների և Վայրի Բնության դեպարտամենտը (California Department of Fish and Wildlife (CDFW) մեղուների որոշ տեսակներ սահմանել է որպես «անհետացման վտանգի տակ գտնվող», սակայն մինչ այժմ դրանց համար իրավական պաշտպանություն չկար։ Քանի որ «Վտանգված տեսակների մասին» (Endangered Species Act (ESA) պետական օրենքը ներառում է միայն «թռչունների, կաթնասունների, ձկների, երկկենցաղների, սողունների կամ բույսերի բնիկ տեսակները կամ ենթատեսակները»՝ առանց միջատների հիշատակման:

Մեղուների պաշտպանությամբ զբաղվող Xerces Society բնապահպանական կազմակերպությունը տվյալ հարցին հնարամիտ լուծում է գտել՝ նշելով, որ ESA-ի համաձայն՝ «ձուկը» այն ամենն է, ինչը կարելի է բնութագրել որպես «վայրի ձուկ, փափկամարմին, խեցգետնակերպ, անողնաշարավոր, երկկենցաղ կամ այս կենդանիներից որևէ մեկի ձկնկիթ կամ ձվաբջիջ»: Մեղուները, քանի որ չունեն ողնաշար, սահմանվում են որպես անողնաշարավորներ: 2020 թվականին Լոս Անջելեսի շրջանային դատարանը համաձայնել էր այս փաստարկին, սակայն վերադաս դատարանը մերժել էր այս որոշումը՝ նշելով, որ եզրույթը վերաբերում է միայն ջրային անողնաշարավորներին, ինչից հետո բնապահպանները կրկին դատական գործ էին սկսել՝ պահանջելով վերանայել վճիռը։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում: