Շաբաթ, Հոկտեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՛մ պետությունը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը. պետք է իրեն փոխել, ոչ թե Սահմանադրությունը. սահմանադրագետ

20/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի համոզմամբ՝ ճիշտ կլինի, որ որևէ մեկը չանդրադառնա Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին երեկվա հայտարարությանը, քանի որ ակնհայտ է՝ այդ անձը կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը։

«Այսինքն՝ մեկ անգամ ևս այդ հարցին անդրադառնալ, լուրջ-լուրջ քննարկել, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման բաներ ասում, կամ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, դա պարզապես ժամանակի անիմաստ կորուստ եմ համարում»,-  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պողոսյանը։

Ըստ սահմանադրագետի՝ նրանք, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման, չպետք է այդ մարդու որևէ խոսքին անդրադառնան։

«Թող իրենք իրենց ՔՊ-ական ուսապարկերով նստեն-քննարկեն իրենց «հանճարեղ» շեֆի ասածները։ Բայց մենք, լուրջ մարդիկ լինելով հանդերձ, չնստենք և մի հիմարի ասածները նորից քննարկենք։ Ակնհայտ է չէ՞, որ նրա ասածներն ընդամենն այն բանի համար են, որ կատարի Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը, ուրիշ ոչինչ։

Թե չէ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։ Այդ դեպքում մենք ընդհանրապես երկիր էլ չենք, Սահմանադրություն էլ չունենք։

Ես նրա ելույթը չեմ լսել, պարզապես իր ասածները կարդացել եմ, և նրա ասածներից հետևում է, որ Հայաստանը հիմա պետություն էլ չէ, մենք պետականակերտ ազգ էլ չենք, այլ ընդամենն ինչ-որ հանրույթ, որը միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո պետություն կունենա»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Պողոսյանի խոսքով՝ նման հայտարարություններ կարող է անել միայն թուրքը կամ ադրբեջանցին։

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ եթե այս իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնել, ես դրան բովանդակային կանդրադառնամ։ Իսկ մինչև հիմա Փաշինյանն ընդամենը կրկնում է այն պահանջները, որոնք իրեն Ալիևն ու Էրդողանն են թելադրում։

Կրկնում եմ, Փաշինյանը երեկվա իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում, որ մենք պետություն ենք, պետականություն ունեցող ազգ ենք ընդհանրապես։ Հիմա նման ղեկավարի ասածները լուրջ մեկնաբանե՞լ. իհարկե ոչ։ Պարզապես պետք է այդ մարդուն հեռացնել. ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխել, այլ իրեն պետք է փոխել։ Ցավոք սրտի, դա մեզ այսքան տարիներ չի հաջողվել, բայց դա, միևնույն է, պետք է անել, որովհետև կա՛մ պետությունն է, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանը. այլընտրանք չկա»,- ամփոփեց սահմանադրագետը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում հայտարարել էր, էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը:

«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել էր Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի պապին մինչ մահանալը փորձնական կհուղարկավորեն

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն է Ուկրաինայի պատերազմի գլխավոր հովանավորը. Պեսկով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Միջազգային

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն է Ուկրաինայի պատերազմի գլխավոր հովանավորը. Պեսկով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ...

ԿարդալDetails

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025

Տեսանյութ. Թունավոր ծխի մեջ կորած Երևանում Երևանի տո՞ն եք նշելու, բացօթյա համե՞րգ եք կազմակերպելու

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական