Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:
Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում պատմել է հատևյալը. «Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»:
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել ասել, թե ինչ է պատասխանել Փաշինյանը: