Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոնարհումս քե’զ, Աղվան եղբորդ հիշատակին և ազնվական տոհմիդ, Աշո’տ Մինասյան. սա’ էլ կանցնի

08/03/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրվա լրահոսը աչքի անցկացնելիս` մի զարհուրելի վերնագրի հանդիպեցի.
«Կողոպտել են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանի հայրական տունը»:
Միանգամից հիշեցի Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը` հայի տականքի անմրցելիության մասին:
Միայն մարդկային բոլոր հատկանիշներն իրենից օտարածը, մարդու ձև ու անասունի բովանդակություն ունեցողը կարող է թալանել հերոսի տունը, առավել ևս երբ խոսքը Աշոտ Մինասյանի պես ազնիվ մարդու մասին է:
Հասկանու՞մ եք` ուր ենք հասել, օրը ցերեկով թալանվում է պատերազմի դաշտում արիության ու անձնազոհության համար Երկաթ մականունն ստացած հրամանատարի հայրական տունը, այն հրամանատարի, ով հանուն հայրենիքի հողին է հանձնել իր` դեռ չծաղկած եղբորը` մեր նոր գրականության մեջ եզակի գործեր ստեղծած, բայց բուն ասելիքը կիսատ թողած Աղվան Մինասյանին:
Թափթփուկներն առանձին «փութաջանությամբ» ժողովել ու հափշտակել են Երկաթի ու Աղվանի մեդալներն ու շքանշանները:
Աշոտ Մինասյանին, առավել ևս նրա Աղվան եղբորը, մեդալներ հարկավոր չեն, շքանշաններ հարկավոր չեն: Երկաթի լավագույն կոչումներն ու շքանշանները փողոցում անծանոթ հայրենակիցների հիացական հայացքներն ու ողջույններն են: Բայց, մի փոքր ճանաչելով նրան, վստահ եմ, որ, որպես ազգային արժեքներ դավանող մարդ, Երկաթը շատ ծանր կտանի եղբոր հետ կապված իրերի կորուստն ու հայրական տան հանդեպ իրականացված այս անբարո քայլը:
Թալանելով Մինասյանների տունը` ավազակները պատռել են Արցախյան ազատամարտի հերոսապատում էջերից մեկը:
Իհարկե, նույնիսկ կարելի է ենթադրել`  ովքեր են տեղի ունեցածի սցենարիստներն ու պատվիրատուները, բայց դրա մասին ժամանակը կհոգա, իսկ հիմա կարևորն այն է, որ բոլորս ևս մեկ անգամ վերահաստատենք մեր հարգանքն ու սերը Մինասյան եղբայրների ու նրանց ընտանիքի հանդեպ:
Խոնարումս քե’զ, Աղվան եղբորդ և ազնվական տոհմիդ, Աշո’տ Մինասյան:
Սա’ էլ կանցնի:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նահանջի վերջին քայլն արել ենք. այլևս նահանջելու տեղ չկա

Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական