Արմեն Մանվելյան, –
Այսօր աչքովս ընկավ Hayk Mamijanyan Հայկ Մամիջանյանի գրառումը Կառավարման Ակադեմիայի կողմից իր հետ պայմանագրի երկարաձգման մերժման մասին, այդ մասին ժամանակին գրել էր նաև Artak Zakaryan Արտակ Զաքարյանը, ու եթե այս անձանց հետ պայմանագրերը խզվել էին իրենց ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ապա իմ հետ պայմանագիրը խզվել է, ինչպես ես եմ հասկանում, մասնագիտական կարծիք ունենալու և գործող իշխանությունների գործողություններին համապատասխան գնահատական տալու համա ( ունենք պետական համակարգի փաստացի կորուստ, 44օրյա պատերազմի հետևանքները դեռ չհաղթահարած, նոր պատերազմի սպառնալիք ևայլն):
Մենք գործ ունենք իշխանական մի բուրգի հետ, որը վախենում է ոչ միայն քաղաքական այլև մասնագիտական քննադատական կարծիք լսելուց։
Ժամանակին ոչնչացնելով ՀՀ-ում գործող ուղեղային բոլոր կենտրոները, այս իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեղավ գնահատել այն իրավիճակի, որը ստեղծվել էր պատերազմի նախօրեին տարածաշրջանում, այլև քայլեր ձեռնարկել կանխելու ու պատերազմից խուսափելու համար։
Այսօր էլ այս իշխանությունների իրականացրած քայլերը բխում են բացառապես մեր փաստացի թշնամիների քաղաքական և աշխարհաքաղաքական շահերից։
Մասնագիտական նմանատիպ տգիտությունը՝ ռիսկերի գնահատման, դրանց հիման վրա համապատասխան քաղաքական որոշումների կայացման ու գործողությունների իրականացման անընդունակությունը աղետալի է անդրադառնում ՀՀ բոլոր քաղաքացիների համար ու մենք ապրում ենք պետության վերջնական կորուստի նախօրեին, չգիտակցելով ու չհասկանալով այդ ամենը։
Այսօր մենք նաև ապրում ենք մեր պետականության պատմության ամենաամոթալի ժամանակաշրջանում, իսկ դրա պատասխանատուները նախընտրում են իրենց ոչ ցանկալի մասնագետներին, դասախոսների հեռացնել աշխատանքից, այսպիսով փորձելով պատժել սեփական կարծիքը ունենալու, իրենց համար հավանաբար “ամոթալի”, իրողության համար։
Ինչպիսի ղեկավարություն, այնպիսի բարքեր․․․․․․․․