ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն և մեկ լուսանկար Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից։ Որպես կանոն՝ լրատվական ծառայությունները հրապարակման համար ընտրում են լավագույն լուսանկարները։ Խնդրում եմ նայեք ընտրված ամենահաջող լուսանկարին, որը ամբողջական պատկերացում է տալիս մեր թշվառության վիճակի ու աստիճանի մասին։
Հ․Գ․ Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին»։