Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանից։
«Դատավոր Վարդգես Ստեփանյանը կիրառեց համակցված խափանման միջոց գրավ և տնային կալանք»,- ասաց նա։
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով նաև ձերբակալվել է Գյումրիի ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը: