Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության փաշինյանական նոր թեզ՝ խաղաղությունը պետք է ոչ մուրալ, ոչ էլ պարտադրել, այլ ՎԱՍՏԱԿԵԼ

10/01/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, և մենք պետք է այդ ամենի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն, ես ձեզ հետ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ունենալ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ խաղաղությունը վաստակելով։

Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ  չի ստացվում։ Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ»,- հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խաղաղության մասին մինչ այժմ եղած աշխարհաքաղաքական ճշմարտությունները նա ծալել- միկողմ է դրել, թե, օրինակ, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, խաղաղության ձգտողը պետք է հզոր ու մարտունակ բանակ ունենա, ուժեղի, խաղաղություն պարտադրողի հետ են հաշվի նստում և այլն։

Փաշինյանն ասել է՝ խաղաղությունը պետք է վաստակել։ Խաղաղության փաշինյանական թեզը բացահայտելու համար վերլուծաբաններն ու պատմաբանները դեռ երկար պիտի գլուխ ջարդեն։

«Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել։ Եվ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձևը։ Եվ միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները պետք է անպայման օգտագործել։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ե՞նք անում։ Ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,- եզրափակել է Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը երրորդ երկրի քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հույս է փայփայում

Հաջորդ գրառումը

Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական