Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհն այսօրվանից բաց է, չի համապատասխանում իրականությանը։
Այս պահին Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ։
Քանի դեռ ադրբեջանցի կեղծ բնապահպաններն ու զինվորականները գտնվում են Շուշիի շրջանում, Արցախ-Հայաստան երթևեկությունն անկանխատեսելիորեն վտանգավոր է:
Կոչ ենք անում չտրվել կեղծ տեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լուրերին. ասված է Արցախի ՆԳՆ հայտարարության մեջ։