Տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի մասնագետ Սամվել Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«
Ադրբեջանում քիչ առաջ քանդվեցին ավելի քան 5 հաքերային խմբավորումներ, որոնցից մեկը մեզ բոլորիս հայտնի Baku99 խմբավորումն էր։ Քանդվելու պատճառները մի քանիսն են, սկսեմ թերևս ճշտվածից, ստացված գումարի դիմաց չեն կարողացել ապահովել պայմանավորվածությունը, ստացել են 30.000 ամն դոլարին համարժեք ադրբեջանական մանաթ, որի դիմաց պետք է ՀՀում ստեղծեին ինֆորմացիոն բլոկադա, կոտրեին հայկական բոլոր լրատվական կայքերը և երկրում ստեղծեին վախի և պանիկայի մթնոլորտ, սա առաջին պատճառն էր, երկրորդ պատճառը, գումարը չեն կարողացել կիսել 5 խմբավորումների պարագլուխները, ու ըստ իմ տեղեկությունների հենց Baku99 խմբավորման պարագլուխ Էլնուր Մամմեդովը վերցրել է ողջ գումարը և հիմա չեն կարողանում գտնել իրեն, ըստ իմ տեղեկությունների, ներկա պահին Էլնուրը գտնվում է Վրաստանում, ըստ Էլնուրի ընկերուհու սթորիների շուտով կհայտնվեն Ֆրանսիայում։
Այսպիսով կարող ենք փաստել, որ 2016թ.ի համեմատ, այս անգամ մենք իրոք ջախջախիչ հաղթանակ տարանք վիրտուալ դաշտում, Baku99ի փլուզումը զգալիորեն կնվազեցնի ֆիշինգների և քարդինգների դեպքերը մեր երկրում։
Մնացած 4 խմբավորումները ստեղծվել էին մի քանի օրվա ընթացքում, անտի արմենիա խմբի սաներից։
Առաջ ընկնելով փորձեմ գուշակել, որ եթե Էլնուրին ու ընկերուհուն (կամ նշանածին, կամ կնոջը հստակ չգիտեմ) եթե բռնեն դժվար թե ողջ թողեն։
Այստեղից ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ ադրբեջանի հաքերների 80%ը մեր դեմ են աշխատում զուտ գումարի դիմաց, ոչ թե հայրենասիրությունից դրդրված։
Բայց նաև պետք չէ մոռանալ, որ թե Reyncer13ը թե Orkhan33 ու թե մնացած խմբավորումները դեռ կան, ու օրեցօր փորձում են հզորանալ, գիտեմ, որ Orkhan33-ը պետությունից փող չի ստանում, Reyncer13ը անտի արմենիա խմբավորման ամենաթանկ պրոյեկտն է։
Իսկ վերջում հավելեմ, որ մեր հայրենիքին օդ ու ջրի նման պետք են հզոր հաքերներ, և ԱՅՈ’ պետությունը պետք է մեխանիզմներ մշակի այդ հաքերներին գոնե որոշ չափով ֆինանսապես օգնելու, աջակցելու, և էլ ավելի մասնագիտացելու համար, քանի որ, 21րդ դարի բոլոր պատերազմների մեջ իրենց առանցքային դերակատարությունը ունեն հենց պետականամետ հաքերները, ոչ թե վարձու հաքերները։
Հուսամ, որ այս վերջին դեպքերից հետո մեր պետությունը աչալուրջ կլինի։
Իսկ մեզ շնորհավորում եմ փոքր բայց հզոր հաղթանակով»: