Ուֆայում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։
Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նա 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին, որին, ի դեպ, հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։
Իսկ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։