«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
📎Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։
📌 Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։