Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը լիբանանցիներին ուղղված իր ուղերձում պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: «Եվ թող Ալլահը պաշտպանի Լիբանանը», ասել է նա։
Կառավարության հրաժարականը շաբաթ օրը սկսված բողոքի ցույցերի արդյունքն էր, գրում է «Կոմերսանտ»-ը: Լիբանանցիների զայրույթի պատճառը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյուններն էին, որոնց արդյունքում 160 մարդ զոհվեց, ավելի քան 6 հազարը վիրավորվեցին: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: