Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Ես ՀՀ-ի իշխանություններին անձամբ զգուշացրել եմ ՝ տվեք Ադրբեջանին այդ տարածքները: Առավել ևս, որ դուք խոստովանել եք, որ դրանք «ձեր տարածքները չեն»։ Բայց նրանք ասել են՝ չենք տա՝ «կռվելու ենք»,-ասել Է Լուկաշենկոն։
«Հետո Պուտինին խնդրեցի և մենք արդեն երկուսով սկսել ենք խնդրել Փաշինյանին լուծել այդ խնդիրը:
Ըստ Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրենք կռվելու են։
«Կռվել են»։ Եվ հետո, ինչու՞ հիմա նեղանալ Ռուսաստանից կամ մեկ էլ մեզնից։ Փաշինյան, դու ինքդ ես Ղարաբաղն ընդունել է, որ դա «Ադրբեջանի տարածքն է»,-ասել է Լուկաշենկոն ։
«Ումից նեղանալ։ Դե, ես ասում եմ, կարծես մեր «ընկերն» է հարավում: Դու ղեկավարում ես հին քաղաքակրթությունը, հին երկիրը։ Բայց ահա, տեսնում եք, ցանկացավ գնալ Արևմուտք, ԵՄ»,-հավելել է նա։
Բացի այդ՝ Լուկաշենկոն ևս մեկ անգամ Երևանին և Բաքվին խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել: