Սիրելի հայեր.Ես ստիպված եմ անընդհատ կրկնել, որ հայրենասիրությունը՝ հայրենիի սերը առաջին հերթին մերի, մեր մարդկանց սերն է՝ ազգասիրությունը, հայասիրությունը: Մերոնց հարգելու, սիրելու օգնելու, աջակցելու, նրանց լավ լինելու համար չարչարվելու պատրաստակամությունը:
Եւ ցավով նորից պետք է ասեմ, որ և նախկին և ներկայիս մեր քաղաքական գործիչներից շատերը, այս վարչապետի գլխավորությամբ, իրենց հայրենասեր համարելու իրավունքը բալորովին չունեն:
Այս քարոզարշավն էլ է հստակ դա ցույց տալիս:
Լավ ոնց կարելի է պետության ամենաբարձր ղեկին կանգնած, իրեն հայրենասեր համարող մարդը, առանց հիմքի անպատվի հայ կնոջը: Եւ առանց պատճառի, նրա հետևից, իրեն կորցրած, փրփուռը բերանին գոռա՝ այ կտեսնեք «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ … հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»:
Ինչ արած ընտանիքն էլ առանց թերությունների չի լինում: Ես էլ գտնում, որ նրա կողմից թվարկած անձանց հավատալ չի կարելի: Կրեմլի դրածոներն են: Ես էլ եմ նրանց դեմ անընդհատ խոսել: Բայց այդ աստիճանի ատել, իրոք ուզել չոքացնել, սատկացնել՝ դա իր ազգակիցներին չհարգող, չսիրող մարդու մտքով միայն կարող էր անցնել:
Բայց վերադառնանք մեզ հուզող այլ կարևոր հարցին:
Իրոք ողջունելի է, որ այս ընտրարշավի մասնակից կա գոնե մեկ ուժ, որը մի կողմ դնելով այլոց փնովելու, դրանով ձայներ փախցնելու սովորույթը, բավական հետաքրքիր մոտեցմամբ, լուրջ հիմնավորումներով իրոք բավական լուրջ՝ ելքի, փրկության ծրագիր է ներկայացնում:
Եւ դրա հետ է կապված, որ մենք պաշտպանում ենք այդ ուժին: Եւ կարծում եմ շատերին էլ կհտաքրքրի թե Շնորհապետական կուակցության և նրա ղեկավար Գուրգեն Սիմոնյանի ու նրան աջակցող մեր խմբի կողմից առաջարկվող՝
Նպատակային գործունեությանը ունակ Համազգային կառույցների միաձույլ համակարգի՝ Ազգ կազմակերպության, նրա Համահայկական ռազմականացված կառույցի կազմավորման անհրաժեշտության խնդիրը որքանով է իրագործելի:
Շարունակելի.
Արշակ Սադոյան, մաթեմատիկոս, քաղաքական գործիչ









