Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ էլի, Արմեն Սարգսյան. իսկապե՞ս. Հակոբ Բադալյան

27/02/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել լոսանջելեսյան հեռուստաընկերություններից մեկին, ինչպես հայտնում է Մեդիամաքսը, որտեղ արտահայտել է հետեւյալ միտքը, թե խաղաղությունը պետք էր կնքել 1996-97 թվականներին:

«Այդ պահը Հայաստանի հզորության գագաթնակետն էր։ Խաղաղությունը պետք էր կնքել հենց այն ժամանակ։ Երբ ես որպես վարչապետ այցով եկա ԱՄՆ, Զբիգնեւ Բժեզինսկին ինձ հրավիրեց ելույթ ունենալ իր կենտրոնում։ Իմ ելույթը վերնագրված էր «Հայաստանը՝ կասպյան պետություն»։ Դրանով ես հասկացնում էի. եթե որեւէ մեկը ցանկանում է տիրապետել կասպյան նավթին ու գազին՝ մենք այստեղ ենք։ Շատերը մեզ խոչընդոտ էին համարում պատերազմի պատճառով, սակայն մենք խնդրի լուծումն էինք։

Խաղաղությունը պետք էր կնքել այն ժամանակ։ Բայց դա տեղի չունեցավ, այդ թվում՝ այն պատճառով, որ 1997 թվականին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, եւ ես ստիպված եղա հրաժարական տալ», ասում է Արմեն Սարգսյանը:

Սա մեղմ ասած տարօրինակ հայտարարություն է: Մշտապես բարձր կարծիքի եմ եղել Արմեն Սարգսյան գործչի մասին, համարել եմ, որ նա իսկապես հասել է միջազգային շոշափելի հաջողության, վաստակել հեղինակություն, հաստատել կապեր: Բայց, այդ ամենով հանդերձ, նա ի՞նչ է խոսում: Ուզում է ասել, որ Հայաստա՞նն է այդ ժամանակ խաղաղություն չկնքելու մեղավորը:

Արմեն Սարգսյանն էլ ակնարկում է, թե խաղաղություն չկնքվեց, որովհետեւ բոլորը համաձայն էին՝ Ադրբեջանը համաձայն էր, Թուրքիան համաձայն էր, Ռուսաստանը համաձայն էր, ԱՄՆ՝ համաձայն էր, Ֆրանսիան՝ համաձայն էր, Բրիտանիան՝ համաձայն էր, եւ միայն Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն էին անհամաձայն:

Լու՞րջ: Այս հայտարարություններն արվում են լու՞րջ, թե՞ ինչ որ նարատիվներով կամ միտումներով: Կա՞ փաստ, որ Ադրբեջանը համաձայն էր այդ խաղաղությանը:

Այյդ հարցին անգամ Առաջին նախագահը 2020-ից հետո իր հարցազրույցներից մեկում չհամարձակվեց տալ դրական պատասխան, ուղիղ հարցին պատասխանելով, թե՝ համենայն դեպս այն ժամանակ Ադրբեջանն ավելի պատրաստ էր:

«Թարգմանաբար» դա այն մասին է, որ Ադրբեջանը պատրաստ չէր, Ադրբեջանը մերժել է ներկայացվող կարգավորումները, ու դա գիտեն բանակցային կոնֆիդենցիալությանը տիրապետող մարդիկ: Այլ հարց է, որ այդ մարդիկ իհարկե նաեւ քաղաքական գործիչ են եւ հակված են պատմությունը ներկայացնել այնպես, որ իրենք այդ ֆոնին լինեն այսպես ասած՝ ճիշտը, իսկ մյուսները՝ սխալը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համար. Մայր Աթոռ

Հաջորդ գրառումը

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական