Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից

09/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավետիք Չալաբյանի անդրադարձը գեներալ Խաչատուրվին բանակից հեռացման շուրջ ստեղծված իրավիճակին, –

ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Ցավոք, հունիսի 20-ին կայացած “ընտրություններից” հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։

Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել գեներալ Խաչատուրովի հետ, և մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել նրա կողմից ղեկավարված տարբեր ստորաբաժանումների հետ։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ 3-րդ բանակային կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր մեր լավագույն զորամիավորումներից մեկը, և մշտապես պատվով է կատարել մեր երկիրը պաշտպանելու իր պարտականությունը՝ պատահական չէ, որ այս կորպուսի պատասխանատվության գոտում մենք տարիների ընթացքում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել, մի շարք ուղղություններով նույնիսկ կարողացել ենք առաջ գնալ, իսկ գեներալ Խաչատուրովն էլ իր նախաձեռնողական գործողությունների և հմուտ ղեկավարման համար դեռևս մեկ տարի առաջ այս ժամանակ պարգևատրվել էլ Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից։ Ցավոք, սա մեր ժողովրդի զգալի մասի մթագնած ընտրության անմիջական արդյունքն է, որով նա գերադասեց բարձրագոչ ամբոխավարներին լռելայն հերոսներից։ Դրա արդյունքում մենք դեռ կարող ենք նորանոր կորուստներ ունենալ, սակայն ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը, և մենք էլ արժանի ենք նրան, ինչ ինքներս ընտրել ենք։ Ես անձամբ շարունակելու եմ պայքարել մեր երկրի և պետության համար, մինչ այդ ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել գեներալ Խաչատուրովին՝ իր անբասիր ծառայության, աննկուն կեցվածքի, և մարտական կորովի համար։ Պինդ եղեք, պարոն գեներալ, փառք և պատիվ Ձեզ!

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարևորն օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է. հուլիսի 9-ի աստղագուշակ

Հաջորդ գրառումը

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության բոլոր սկզբունքներին համապատասխան. Արծվիկ Մինասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Նորություններ

ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում. Վուչիչ

01/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության բոլոր սկզբունքներին համապատասխան. Արծվիկ Մինասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական