Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի դեմ մահափորձը Իրաք մեկնելու ժամանակ խափանվել է բրիտանական հետախուզության հուշումներից հետո, ասվում է առաջիկայում հրապարակվելիք նրա ինքնակենսագրության մեջ:
Հռոմի պապը գրում է, որ 2021 թվականի մարտին Բաղդադ վայրէջք կատարելուց հետո իրեն տեղեկացրել են, որ մահապարտ ահաբեկիչները ծրագրում էին սպանել իրեն մի միջոցառմանը, որի ժամանակ նա պետք է ելույթ ունենար։
Երկու հարձակվողներն էլ հետագայում ձերբակալվել և սպանվել են, ասվում է իտալական Corriere della Sera պարբերականի հրապարակած դրվագներում:
Իր ինքնակենսագրականից քաղած հատվածներում Հռոմի պապը պատմել է, որ «գրեթե բոլորն իրեն խորհուրդ էին տալիս հրաժարվել այցից, սակայն պապը զգում է, որ ինքը «պետք է մեկնի»:
Նա պատմել է, որ դավադրությունը բացահայտել է բրիտանական հետախուզությունը, որն ահազանգել է իրաքյան ոստիկանությանը, որն էլ իր հերթին զգուշացրել է իր թիկնազորին՝ վայրէջք կատարելուն պես:
«Իր վրա պայթուցիկ փաթաթած երիտասարդ կինը՝ մահապարտ-ահաբեկիչը, գնում էր Մոսուլ՝ պապական այցի ժամանակ իրեն պայթեցնելու նպատակով», -պատմում է Հռոմի պապը:
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ տեղի ունեցած եռօրյա այցը, պապի առաջին այցն էր Իրաք և ուղեկցվեց անվտանգության ապահովման ինտենսիվ գործողություններով։