Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավապահ մարմինները պետք է գնահատական տան ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից. Իոաննիսյան

17/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեև Վաղարշապատի ընտրություններին նախորդած նախընտրական քարոզչությունը  բավականին լարված էր, նկատվում էին փոխադարձ զանցանքներ, սակայն լարումը չի տեղափոխվել ընտրատեղամասեր։ Ընտրատեղամասերում աշխատանքը եղել է հարգանքի և կոնստրուկտիվ մթնոլորտում։ Այս մասին այսօր՝ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

 Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 3 տեղամասերում անվավեր քվեաթերթիկների թիվը բավական բարձր է եղել՝ ընդհանուր առմամբ 10-ից ավելի։ Սա, ըստ բանախոսի, տարակուսելի է, որովհետև եթե նախկինում քվեաթերթիկը կարող էր անվավեր ճանաչվել սխալ նշում կատարելու հետևանքով, ապա այժմ նշում կատարելու անհրաժեշտություն առհասարակ չկա։

«Թե՛ օրենսդիր, թե՛ իրավակիրառ և թե՛ իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն և գնահատական տան նախընտրական փուլում ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ որոշ ընտրատեղամասերում կուտակումները և կոնկրետ անձանց՝ շարունակաբար տեղում գտնվելը կրել են պարբերական բնույթ։
Բացի այդ՝ արձանագրվել է, որ 14/29 ընտրատեղամասում քվեատուփը որոշ ընթացք կապարակնքված չի եղել, ինչպես նաև թեկնածուն մինչև 20։00-ն եղել է տեղամասում, մինչդեռ սեփական քվեարկությունից հետո նա ընտրատեղամասում կարող է կրկին լինել միայն 20։00-ից հետո՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ։

Դանիել Իոաննիսյանը միաժամանակ նշեց՝ 5-6 դեպք է արձանագրվել, երբ քաղաքացիները հայտնաբերել են, որ ցուցակներում իրենց անվան դիմաց իրենցից առաջ ուրիշն արդեն իսկ ստորագրել է։ Նա, սակայն, վստահեցրեց, որ դա շփոթմունք է եղել՝ տողերը խառնելու հետևանք։

Ասուլիսին ներկա Արթուր Սաքունցն իր հերթին հավելեց՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում  իրենց դիտորդները արձանագրել են 21 խախտում, որոնցից 16-ը՝ տեղամասերում, 5-ը՝ տեղամասերից դուրս։

«Այդ խախտումներն էական նշանակություն չեն ունեցել։ Բոլոր դեպքերում կարող ենք ասել, որ Վաղարշապատում ընտրությունները մրցակցային են եղել՝ բացառությամբ քարոզչական պաստառներ պատռելու դրվագների»,- ասաց բանախոսը։

Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ երկու տեղամասերում երեկ արձանագրվել են հոսանքազրկումներ՝ մոտավորապես 20 րոպե տևողությամբ։

«Պետք է ասեմ, որ տեղամասերից մեկում այդ ամբողջ ընթացքում ունեցել ենք դիտորդ, իսկ մյուս տեղամաս գնացել է, երբ իմացել ենք հոսանքազրկման մասին։ Երկու տեղամասերում էլ չունենք որևէ  ահազանգ, որ հոսանքազրկումը ընտրական չարաշահման առիթ է դարձել կամ այդ ընթացքում խախտումներ են արվել»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ մեկ ընտրատեղամասում էլ հոսանքն անջատվել է քվեաթերթիկների հաշվարկի պահին։

Ամփոփելով՝ Իոաննսիայնը շեշտեց՝ ընտրությունների որակը մեծապես կախված է ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների ընկալումներից. եթե մարդիկ հավատում են, որ ամեն ինչ որոշվում է իրենց քվեով, դա ապահովում է ընտրական գործընթացի բարձր մակարդակը, բարձր մասնակցությունը և բացառում ընտրակաշառքի պրակտիկան։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ երեկվա ընտրությունների արդյունքներով կա 132 անվավեր քվեաթերթիկ, ինչն այնքան էլ փոքր թիվ չէ, և կարող է վերահաշվարկ իրականացվել։

«Եթե շատ փոփոխոթյուններ չլինեն, ապա մանդատները կբաշխվեն 19, 12 և 2՝ համապատասխանաբար ՔՊ-ի, «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» ուժերի միջև»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր` ժամը 16-ին, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու Սամվել Կարապետյանին. «Մեր ձևով» շարժում

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեղրիում կատարվելիք «արտահերթ» սահմանազատման հանելուկը. «Սյունյաց երկիր»

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական