Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցիների՝ «Բաքու-Նախիջևան մայրուղին» փակելու լուրը կեղծ է, Ադրբեջանը Նախիջևանին կապող մայրուղի չկա. իրանագետ

20/12/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի տարածքով «Բաքու-Նախիջևան մայրուղին» փակ լինելու մասին շրջանառվող լուրը հաստատող փաստեր չգտա. Azg.am-ին հայտնում է իրանագետ, Իրանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, որը «Ազգ» շաբաթաթերթում պարբերաբար ներկայացնում է Իրանի հետ առնչվող իր նոր ուսումնասիրությունները։ Դիվանագետի  ձեռքը մշտապես այդ երկրի զարկերակի վրա է։

Գրիգոր Առաքելյանը տեղեկացրեց, որ չկա նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող հատուկ մայրուղի։ Դա ընդամենը Իրանի տարածքով անցնող միջնահանգային ճանապարհ է, որից օգտվում է նաև Ադրբեջանը Նախիջևանին միանալու համար, և  որից միաժամանակ օգտվում են նաև իրանցիները:

«Այսօր՝ Արցախի շրջափակման  9-րդ օրը, Իրանն իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնել ԱԳ նախարարության խոսնակի շուրթերով։ Խոսնակը, թեև հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի, առանց Ադրբեջանի արարքը դատապարտելու՝  կողմերին կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Այս հայտարարությունը  մյուս երկրների հայտարարությունների նման  զուրկ է հասցեականությունից»,- Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու հետ կապված իրանական կողմի դիրքորոշումը, գնահատականն արձանագրել ու հետևություն է արել իրանագետը։

Այսօր լրատվամիջոցները շրջանառեցին  Հարութ Արթին Առաքելյանի սենսացիոն հայտարարությունը. «Իրանը քանի օր է՝ Բաքու-Նախիջևան մայրուղին, որն անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի  փակվելուց հետո: Իրանը ոչ միայն արձագանքել է, այլև փոխադարձ քայլով փակել է ճանապարհը»։

Հատկապես սոցցանցային հանրությունն այս լուրն արագորեն տարածեց՝ որպես «ապացույց», թե իրանցիները պաշտպանում են հայերի շահերը, թե իբր Իրանն Ադրբեջանի հետ իր իսկ լեզվով է խոսում, արի ու տես, որ Բերձորի միջանցքը փակելու պատասխանը իրանցիները տվեցին։

Գրիգոր Առաքելյանը ստուգել է Հարութ Արթին Առաքելյանի տարածած տեղեկության «իսկությունը» և պարզել, որ իրանցիները ոչ մի ճանապարհ էլ չեն փակել։

«Հայելի» ակումբին տված հարցազրույցի ժամանակ Արթին անվամբ ոմն իրանագետ-վերլուծաբան հայտնեց, որ Իրանը շինարարական նպատակներով փակել է Նախիջևանի ճանապարհը։ Նման տեղեկատվություն որևէ այլ իրանական աղբյուրով չի հաստատվում»,-Azg.am-ին հայտնեց ԳրիգորԱռաքելյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպել է հայ դեսպանների հետ

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ային արխիվ. 21.12.2022

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ային արխիվ. 21.12.2022

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական