Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահի՝ Բաքու կատարած այցը Հայաստանի համար որևէ բացասական ազդեցություն չի ունենալու. իրանագետ

28/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կասկածից վեր է, որ պաշտոնական Բաքուն փորձելու է Իրանի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հակահայ օրակարգ առաջ քաշել, սակայն պետք է վստահ լինել, որ Իրանը պաշտպանելու է սեփական շահերը։ Իսկ այդ շահերը պահանջում են, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք չլինի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

«Մի առիթով գրել եմ, որ անգամ այն կոնֆերանսները, որոնք կիլոմետրորով հեռու են քաղաքականությունից, Բաքուն 35 տարի շարունակ օգտագործել է Հայաստանից բողոքելու համար, դրա համար էլ մենք տանուլ ենք տվել քարոզչական պայքարը։ Այսօր առավել ևս նույնն է։ Ալիևն անշուշտ կաշխատի ամենատարբեր հարցերում մեղադրել Հայաստանին, սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանը պաշտպանելու է իր շահերը։

Իրանը, որպես «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանք, կառուցում է Արազի միջանցքը, և Թեհրանը հույս ունի, որ այն կլինի միակ ճանապարհը, որն Ադրբեջանի արևմտյան հատվածը կմիացնի Նախիջևանին։ Իրանն աշխատում է օր առաջ կառուցել այդ միջանցքը, սակայն Ադրբեջանը նպատակ ունի, որ Արազի միջանցքն այլընտրանք կլինի «Զանգեզուրի միջանցքին»»,- ասաց իրանագետը։

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքու կատարած այցի ընթացքում Մասուդ Փեզեշքիանին ուղեկցում է բավական մեծ պատվիրակություն, որի կազմում են գիտական, տնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտների նախարարներ։

«Կրկնում եմ՝ Իրանը բացասական առումով չի արձագանքելու Բաքվի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Բոլոր դեպքերում, Իրանի նախագահի այցը Հայաստանի համար որևէ բացասական ազդեցություն չի ունենալու։ Սրա մասին կարելի է հաստատապես պնդել։

Մեկ բան ևս պետք է հաշվի առնել. Ադրբեջանի գոյացումն ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության է։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ Ադրբեջանը ծնվել է Իրանի «ինադու», դրա համար էլ երկու երկրների փոխհարաբերությունները երբեք էլ մշտական կայուն-բարեկամական չեն լինելու։

Տեսեք, ուժեղ անկումից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունները հիմա աստիճանաբար վերելք են ապրում։ Դա կապված է երկու երկրների նպատակների ու շահերի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Էմմա Բեգիջանյանը չբացառեց, որ պաշտոնական Բաքուն, իր սովորության համաձայն, քարոզչական պատերազմի համատեքստում փորձի խեղաթյուրել Իրանի նախագահի՝ Հայաստանի  վերաբերյալ արտահայտած մտքերն ու հայտարարությունները։

«Ադրբեջանական տեղեկատվական ապարատն ամեն ինչի ընդունակ է։ Նման հանդիպումների ընթացքում երբեմն քաղաքական հաճոյախոսություններ են հնչում՝ «Մենք եղբայրներ ենք, նույն կրոնն ունենք» և այլն, որոնք Բաքվի կողմից կարող են իրեն շահեկան համատեքստում օգտագործվել։ Հանկարծ մի լեզվի սայթաքում (իսկ Փեզեշքիանի մոտ նման բաներ երբեմն պատահում են), և ահա՝ Բաքուն դա շատ արագ կօգտագործի»,- ամփոփեց իրանագետը։

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Բաքու։ Սպասվում է, որ մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը երկկողմ հանդիպում կունենա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր բավարարվի իր սահմաններով և տարածքային նկրտումներ չունենա մյուսի նկատմամբ. Փեզեշքիան. Pars Today

Հաջորդ գրառումը

Թուրքիան զենքով լի ինքնաթիռ է ուղարկել Պակիստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան զենքով լի ինքնաթիռ է ուղարկել Պակիստան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական