Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Իրանի Արաք/Խոնդաբ միջուկային կենտրոններին Իսրայելի հասցրած հարվածները որակապես նոր ու չափազանց վտանգավոր փուլ են բացում այս պատերազմի մեջ։

Արաքի օբյեկտները կարևոր են նրանով, որ կապված են ոչ թե ուրանի հարստացման, այլ պլուտոնիումի հնարավոր արտադրության հետ․ այսինքն՝ խոսքը Իրանի միջուկային ծրագրի երկրորդ՝ այլընտրանքային ուղղության մասին է։ Պարզ ասած՝ սա միջուկային զենքի ձեռքբերման մեկ այլ ճանապարհ է, և հարվածի նպատակը այդ ուղին փակելն ու Թեհրանի հնարավորությունները սահմանափակելն է։

Միաժամանակ հաղորդվում է նաև Յազդի նահանգի Արդական քաղաքում գտնվող «դեղին կեկի» (ուրանի խտանյութի) արտադրության գործարանի վրա հարվածի մասին։ Սա միջուկային շղթայի հենց սկզբնական փուլն է՝ հումքի վերամշակումը։ Այսպիսով, թիրախավորվում են և՛ ծրագրի «սկիզբը», և՛ «այլընտրանքային վերջնամասը»՝ փաստորեն ընդգրկելով ամբողջ համակարգը։

Սակայն այստեղ մեծ վտանգներ են առաջանում։ Նման օբյեկտների թիրախավորումը միշտ պարունակում է ճառագայթային աղտոտման ռիսկ՝ նույնիսկ եթե տվյալ պահին ռեակտորը լիարժեք գործարկված չէ։ Իսկ ամենակարևորն այն է, որ միջուկային ենթակառուցվածքների դեմ հարվածները կտրուկ բարձրացնում են էսկալացիայի շեմը և կարող են արագ վերածվել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի՝ առանց կարմիր գծերի։

Այսինքն՝ գործ ունենք ոչ թե հերթական ռազմական գործողության, այլ խիստ վտանգավոր նախադեպի հետ։ Եվ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսն արդեն իսկ նախազգուշացրել է, որ պատասխանը չի ուշանա՝ Իսրայելում և Պարսից Ծոցում թիրախավորվելու են ծանր արդյունաբերության գործարաններն ու մյուս կարևոր օբյեկտները։

Առաջիկա օրերին երկու կողմերն էլ, ամենայն հավանականությամբ, կհասցնեն նոր և ավելի ուժգին հարվածներ։ Ըստ այդմ, կարող է ակտիվանալ նաև Իրանի հյուսիսային ճակատը՝ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Բաքու–Ջեյհան նավթամուղը նույնպես կարող է հայտնվել թիրախում, քանի որ այս պատերազմը միտում ունի հասնելու տարածաշրջանի բոլոր էներգետիկ զարկերակներին։

«Ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն»։

Մատթեոս, ԻԶ 52

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայացք Արցախին

Հաջորդ գրառումը

Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական