Իրանագետ Վարդան Բալյանի ՖԲ էջից, –
Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը իրանական հեռուստաալիքներից մեկին տրված հարցազրույցում բառացիորեն հայտարարել է.
«Մեր զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին ուղերձ է ահաբեկիչներին։ Մենք բազմիցս հաայտարարել ենք, որ չենք հանդուրժում կեղծ սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունը մեր սահմանների մոտ։ Մենք տեսնում ենք սիոնիստների և ահաբեկիչների միջամտությունը Ադրբեջանում։
… Մենք ուղղիղ հայտարարել ենք Ադրբեջանի հանրապետությանը, որ սահմաների փոփոխությունը տարածաշրջանում անթույլատրելի է»։
Հատկանշական է Իրանի առաջին դիվանագետի պաշտոնական խոսքի ուղեկցումը իրանական տարբեր փորձագետների, պաշտոնաթող և գործող զինվորական ղեկավարների հարցազրույցներով, որտեղ տոնայնությունը բազմակի ավելի կոշտ է՝ ընդհուպ տարածքների ալեքսիա, այդ թվում՝ Նախիջևան և Արցախ։ Ըստ որում, իրանցիները բաց տեքստով ասում են, որ եթե Հայաստանը չի կարող տիրապետել Սյունիքին, ապա այդ կանի Իրանը։ Վերջին օրերի տեղեկատվական հոսքերի մշտադիտարկման արդյունքների վերլուծությունը կներկայացնենք առաջիկա օրերին, իսկ մինչ այդ գնահատենք իրանական ռազմական ներկայության մասշտաբը մեր սահմանի անմիջական հարևանությամբ։
Եվ այսպես, Հեյբարի նվաճողները անունը կրող զորավարժություններին մասնակցում են՝
Ղազվինում մշտական տեղակայման 16֊րդ տանկային դիվիզիայի 116֊րդ և 261֊րդ բրիգադները։ Նշենք, որ յուրաքանչյուր բրիգադում 110 տանկ կա։
Թավրիզի 21֊րդ հետևակային դիվիզիա, Ուրմիայի 64֊րդ դիվիզիայի 164֊րդ հետևակային բրիգադը, Բասիջի կազմի մեջ մտնող “Աշուրան”, օդային դեսանտի 65֊րդ բրիգադի հատուկ նշանակության գունդը, մեծաքանակ ավիացիա՝ Су-24, F-14 “Tomcat” и F-4E “Phantom”, ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ՝
AH-1 “Cobra” и “CH-47 Chinook”։ Զորավարժություններին ներգրավված են
Fajr-5 и Fajr-5C ռեակտիվ համազարկային կրակի համակարգեր, որոնց փորձարկման տեսանյութն, ի դեպ, Պահապանների կորպուսը հրապարակել է։ Հատկանշական է, որ իրանցիները հրապարակայնացրել են տեղեկատվություն մինչև 700 կմ խոցման հեռավորությամբ Fateh-313 и Zulfiqar բալիստիկ հրթիռների մասին։ Զորավարժությունների ռազմական բաղադրիչի հանգամանալից վերլուծությունը կներկայացնենք առանձին գրառումով առաջիկայում։ Սա մեզ համար կարևոր է, քանի որ իրանական և ադրբեջանական կողմերը զորավարժությունները ուղղակիորեն կապում են Սյունիքի շուրջ ձևավորված իրավիճակի հետ։ Այս առումով հետաքրքրական է “Հեյբարի նվաճողները” անվանման ընտրությունը։ 629 թվականին այստեղ տեղի է ունեցել Հեյբարի հայտնի ճակատամարտը, որի մասին խորհուրդ կտամ կարդալ։ Կապիտուլյացիայի պայմանագրով Հեյբարը դիտարկվում էր որպես ռազմական ավար, որի բնակիչները դառնում էին հողի վարձկալ֊հարկատուներ։ Ուղերձը դեռ կքննարկենք, հասցեատերն, ի դեպ, միայն Ադրբեջանը չէ։