Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել

162

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել. այդ մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից:

Բռնցքամարտիկը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց. սիրտը  վիրահատվել է, երկու զսպանակ է տեղադրվել: Առողջական վիճակը գնահատվում է լավ:

Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանը մասնակցել է ընդդեմ իշխանությունների կազմակերպված բողոքի ցույցերին, նա բերման է ենթարկվել, սակայն չի կալանավորվել: