Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ անցյալ ամիս Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա հարված է հասցրել Թեհրանի միջուկային ծրագրի տարրին՝ միաժամանակ նվազեցնելով նրա պաշտպանական ներուժը և հրթիռներ արտադրելու հնարավորությունները, հայտնում է Reuters-ը:
՛՛Դա գաղտնիք չէ՛՛,-ասել է Նեթանյահուն խորհրդարանում ունեցած իր ելույթում:
՛՛Նրանց միջուկային ծրագրում կա որոշակի բաղադրիչ, որը տուժել է այդ հարձակման արդյունքում՛՛,-հավելել է նա:
Նեթանյահուն, սակայն, չի նշել այդ բաղադրիչը, միայն ըննդգծել է, որ Իրանի ճանապարհը դեպի միջուկային զենք չի փակվել: