Իսրայելը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի 12 հարազատներին, այդ թվում՝ նրա երեխաներին ու թոռներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է Комсомольская правда-ն։
«Վերջին հարձակման ժամանակ սիոնիստները Գազայում դիտավորյալ սպանել են պարոն Հանիեի ընտանիքի ավելի քան 12 անդամներին, այդ թվում՝ նրա երեխաներին և երիտասարդ թոռներին»,- ասել է Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը՝ մեկնաբանելով Հանիեի սպանությունը։