Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անսպասելի պատասխան է տվել Իսրայելի կողմից Թուրքիայի վրա հարձակվելու հետ կապված հարցին։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի հաղորդման ժամանակ պատասխանել է լրագրողի հարցերին, որի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Իսրայելը կարող է հարձակվել Թուրքիայի վրա։
Թուրք նախարարը պատասխանել է, որ այո, անկասկած, կարող է հարձակվել։