ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
Խոսակցություններ են շրջանառվում, որ Ժաննա Անդրեասյանը կնշանակվի ՀՀ ԿԳՄՍ նախարար։