Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անդրադառնալով Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մահմութ Օզդենի ձերբակալությանը, հայտնել է, որ ԻՊ-ն ահաբեկչական ակտ էր ծրագրում Այասոֆիայի դեմ (բյուզանդական հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճար):
Սոյլուն նշել է, որ Օզդենին, որը համարվում է Թուրքիայում ԻՊ-ի հրամանատարը, ձերբակալել են օգոստոսի 20-ին և առգրավվել բազմաթիվ թվային միջոցներ ու փաստաթղթեր:
Նախարարը թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում, ասել է, որ ԻՊ-ը բացի Այասոֆիայի դեմ նախապատրաստած ահաբեկչական ակտից, գրեթե մեկուկես ամիս նաև օպերացիաներ է ծրագրել մի շարք կարևոր տնտեսական նշանակության օբյեկտների, կազմակերպությունների դեմ, որոնք կարող են քաոսի վերածել Թուրքիան:
Նրա խոսքով` Թուրքիայի հետախուզական ջոկատներն օգոստոսի 18-25-ի ընթացքում ԻՊ-ի մի քանի անդամի են ձերբակալել:
«Եթե ԻՊ-ն արմատական կառույց է, ապա վերջինիս չպետք է հետաքրքրեր Այասոֆիան, այլ կարող էր հետաքրքրել թյուրբեները (օսմանյան, մուսուլման հոգևոր առաջնորդների դամբարաններ)»,-ասել է Սոյլուն։
Ըստ նախարարի՝ Մահմութ Օզդենը կազմակերպել է նաև մի շարք քաղաքական գործիչների և պետական կառավարչական ապարատի աշխատողների փախուստը դեպի Սիրիա:
Ermenihaber.am