Մայիսի 10-ին, Ազգային ժողովի դարպասների մոտ ավանակ էր բերած մարդու ինքնությունը պարզվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սեւադա Ղուկասյանն է։ Ավանակին էլ գյուղում անվանում են «Զազո»։
Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ս. Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ եւ նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վերջինս բաց է թողնվել, իսկ ավանակին էլ, մինչեւ նրան հանձնելը, տեղափոխել էին Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։