Այսօր Մինսկի փողոցներում հավաքվել են 20-30 հոգանոց խմբեր որպես այսպես կոչված համերաշխության շղթաներ՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Բելառուսի դրոշներով տարբեր տարիքային խմբերի մարդիկ ստեղծել են կենդանի ցանցեր Անկախության և Հաղթանակի հրապարակներում: Նրանք նաև շարժվում են Մինսկի կենտրոնական փողոցներով՝ ճանապարհին հանդիպելով ընդդիմության «համերաշխության շղթաներին»: Կոնֆլիկտներ դեռևս չեն եղել: