Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն

17/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պետություն եւ եկեղեցու փոխհարաբերությունները. Արդի հիմնախնդիրները» համաժողովի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը:

Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և մեր անմիջական հարևանությամբ ծավալվող խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում փոխանակ լծվելու երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը և պետական ու հանրային դիմադրողականության ամրապնդմանը, ուղղակի ողբերգական է, որ Հայաստանի իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ Եկեղեցու դեմ:

Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ, որն ունի համակարգված բնույթ և տեղի է ունենում վարչապետի կարգավիճակի անօրինական գործադրմամբ կամ չարաշահումով:

Այս գործողություններն ակնհայտորեն հակասահմանադրական են, որևէ ձևով չեն համադրվում Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների գործունեությունը չխոչընդոտելու վերաբերյալ օրենսդրական պահանջների հետ: Դրանք կոպտորեն ոտնահարում են մարդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պահանջները:

Եկեղեցին ունի իր ներքին կառավարման իրավունքը՝ դարերի ընթացքում ձևավորված կանոններով ու սրբազան ավանդույթներով, և որևէ պետական մարմին կամ պաշտոնյա Եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասություն չունի:

Եկեղեցականներին վարկաբեկելու միջոցով նախաձեռնված այս անօրինական գործողություններն ուղղված են եկեղեցու և ազգային շահերի դեմ, որոնք խորացնում են հանրության մեջ պառակտումն ու բաժանարար գծերը՝ թուլացնելով և վերացնելով պետության դիմադրողականությունը, ինչն ի վերջո հանգեցնելու է պետականության կորստի:

Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հավատքի, ինքնության ու միաբանության միջնաբերդն է, մեր ազգի գոյության հենասյունը:

Հարվածել Եկեղեցուն, փորձել վարկաբեկել Սրբազան այս հաստատությունը՝ նշանակում է խարխլել երկրի անվտանգությունը և սպասարկել հակահայկական ուժերի շահերը:

Սահմանադրական իրավասու մարմիններից պահանջում ենք, որ համարժեք միջոցներ ձեռնարկեն՝ վարչապետի և նրան հարող անձանց հակաօրինական քայլերն անհապաղ կանխարգելելու և արձանագրված դեպքերի առնչությամբ համապատասխան հակազդեցության միջոցներ կիրառելու նպատակով:

Որպես Եկեղեցու նվիրյալ զավակներ` մենք հնարավոր իրավական բոլոր միջոցներն օգտագործելու ենք ապահովելու համար մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային նվիրական արժեքների իրավական պաշտպանությունը և զերծ պահելու դրանք բոլոր տեսակի ոտնձգությունների»,– ասվում է հայտարարության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական