Տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին չի գնացել Համալսարանի վերջին քննությանը և նահատակվել է «Խրեմլու»-ից արձակված գնդակից:
Կիրանցի դպրոցը հերոս Գագիկ Վարդանյանի անունն է կրում։
Այսօր ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Կիրանցի գերեզմանատան այն մասը, որտեղ հուղարկավարված է կիրանցեցի հերոս Գագիկ Վարդանյանը:
«30 տարի հպարտ քայլել ենք, որ մեր հողերը վերջապես մերն են, ազատագրել ենք, ճիշտ է, արյուն է թափվել, բայց ազատագրել ենք։ Կադաստրի փաստաթղթեր կան, ու հիմա ասում են՝ սխալմունք է եղել, իրենց ենք տալու»,- ասում է տիկին Ալվարդը։