Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության իրական նպատակը եկեղեցու՝ որպես ինստիտուցիոնալ հակակշռի կազմաքանդումն է, հեղինակության արժեզրկումը, վերահսկողության հաստատումը

10/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ծնողներն ուզում են կնքել իրենց զավակներին, զույգերն ուզում են պսակադրվել եկեղեցում, մարդը՝ կյանքի ծանր պահին, ուզում է խորհուրդ ու պատգամ առնել, զինվորն ուզում է կիսվել իր մտքով ու կարոտով, հարազատները հուղարկավորել իրենց հանգուցյալ հարազատին:

Այս բոլոր դեպքերում միջնորդը մեկն է՝ հայ հոգևորականը։ Նա է կնքողը, պսակադրողը, խորհուրդ տվողը, լսողը, մխիթարողն ու հուղարկավորության արարողություն կատարողը։ Նա է այն ինստիտուցիոնալ կամուրջը, ով կապում է մարդուն, ընտանիքը, զույգը, բանակը, հասարակությունը և հավատքը՝ մեկ ամբողջության մեջ։

Հիմա պատկերացրեք, որ այդ հարաբերության մեջ գիտակցաբար մտցվում է կասկածը։ Կասկած՝ արդյո՞ք հոգևորականը մաքուր է, իրական է, դավաճան չէ: Երկմտանք՝ արդյո՞ք նա իրական հավատացյալ է։

Անվստահություն՝ արդյո՞ք նա Մայր Աթոռի հետ է, Վեհափառի՞ն է հավատարիմ, թե հայտնվել է իշխանականների սնուցման որևէ «նոր առաջնորդի» հետևորդների շարքում։

Եվ այստեղ է, որ սկսվում է ոչ թե բարենորոգումը, այլ ինստիտուցիոնալ քանդումն ու պառակտումը: Սա պարզ, բայց անխուսափելի շղթա է՝ կասկած -երկմտանք -անվստահություն-արժեզրկում-դավաճանության նորմալացում – նյութապաշտություն՝ աստվածապաշտության փոխարեն։

Սա պատահական գործընթաց չէ։ Սա մեթոդ է։ Սոցիալ-հոգեբանական դանդաղ գործարկման ռումբ, որը չի պայթում մեկ օրում, այլ օր օրի սնվում է խոսույթով, ակնարկներով, թիրախավորումներով և ընտրովի «բացահայտումներով»։

Քանդումը անվանվում է «բարենորոգում», հեղինակության ոչնչացումը ներկայացվում է որպես «մաքրում»։ Կիսաճշմարտությունն ու սուտը հռչակվում են «փաստ» ու «իրողություն»։ Ու երբ հասարակությունը հայտնվում է լիակատար պառակտվածության մեջ, սոցիալական հոգեբանությունը մնացածը կատարում է ինքնուրույն․ սուտը դառնում է ճիշտ, հերյուրանքը՝ փաստ, իսկ հաստատուն ու ժամանակով ապացուցվածը՝ կեղծիք։

Սա անառարկելի երևույթ է, և եթե իշխանությունը չի կարողանում ենթարկել ինստիտուտը իրեն, սկսում է ոչնչացնել դրա նկատմամբ վստահությունը, շեշտում եմ, վստահությունը:

Կասկած չկա այլևս, որ իշխանության իրական մոտիվը եկեղեցու «բարենորոգումը» չէ։ Նրա իրական նպատակը եկեղեցու՝ որպես ինստիտուցիոնալ հակակշռի կազմաքանդումն է։ Ոչ թե հավատքի մաքրումը, այլ հեղինակության արժեզրկումը։ Ոչ թե բարոյական առողջացումը, այլ վերահսկողության հաստատումը։

Պառակտված եկեղեցին այլևս չի կարող լինել հասարակության հավաքական բարոյական հենասյուն։

Արժեզրկված հոգևորականը չի կարող լինել զինվորի վստահելի զրուցակից։

Կասկածի տակ դրված Մայր Աթոռը չի կարող հակակշիռ լինել իշխանության կամայականությանը։

Սա է իրական ծրագիրը։ Եվ հենց դրա համար է, որ այն փաթեթավորվում է «բարենորոգման» բառապաշարով։

Ոչ թե Աստծո տան համար, այլ իշխանության պահպանման։

Ոչ թե հավատքի համար, այլ կառավարման։

Այդ ամենի ապացույցը ոչ թե այն հանգամանքն է ,որ երեկ գիշերվանից մենք դիտարկում ենք Մայր Աթոռին դավաճանած առանձյակ քահանաների և Մայր Աթոռին իրենց հավատարմությունը հայտնողների շքերթ լավ առումով այլ մեկ այլ հանգամանք: Մարդիկ Մայր Աթոռին դավաճանող հոգևորականներից երես են թեքում, հրաժարվում և ափսոսում, որ նրանք են եղել իրենց հոգևոր ուղեկիցը: Արդյունքում անհավատությունը, անվստահությունը, կասկածը, ինստիտուցիոնալ ամրությունը խաթարվում է ինստիտուտի նկատմամբ և սա է իրական մոտիվը:

Այս տրամաբանությունը վիճարկելի չէ, որովհետև այն կառուցված է պատճառահետևանքային կապերի վրա, ոչ թե հուզական պնդումների։ Եվ հենց այստեղ է մտքի համոզիչ ուժը․ սա կարծիք չէ, սա ախտորոշում է։

Սա վերափոխում չէ։ Սա պառակտում է։

Սա բարենորոգում չէ։ Սա քանդում է՝ հալածման միջոցով:

P.S.

Զարմանալի չէ, որ սպիտակ բնաջնջման այս լաբորատոր փորձարկումը արվում է հենց հայ ժողովրդի նկատմամբ: Դուք կասեք ու կդժգոհեք մեր ժողովրդից, թե ինչպես կարող է այս ամենը հանդուրժել, լինել անտարբեր և լոյալ: Ես կասեմ, որ չկա մեկ այլ ժողովուրդ այսքան պինդ, այսքան ձիգ, այսքան համբերատար ու իմաստուն , որը այսպես կդիմադրեր ու չէր կոտրվի այս ահռելի ու տիտանական լաբորատոր փորձարկմանը: Չկա մեկ այլ ժողովուրդ ով ի զորու է ձախողել ու տապալել իր դեմ կիրառվող այսքան ահռելի ու դաժան սպիտակ բնաջնջման և ձևափոխման փորձարկումը:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը Սրբություն է…. մի՛ դավաճանեք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026
Հաջորդ գրառումը

Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը Սրբություն է…. մի՛ դավաճանեք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական