Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինտրան, ծովը, ամառնամուտի յետ-միջօրէն և մենք

11/05/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1954-ի այդ պահը շատ լաւ կը յիշեմ։ Պէյրութի ծոյլ և հրաշալի ամառնամուտի յետ-միջօրէն մեր դպրոցի ծովահայեաց բարձունքէն ուրիշ բաներ կը խոստանար մեզի, երբ մեր պատկառելի ուսուցիչը իր անդրդուելի պահանջկոտութեամբ կ՚ըստիպէր, որ հետևէինք Ինտրայի տողերու բարդ հիւսուածքին. «…Կծկուած սայլին խորը, որ կ՚երթար արհաւիրքին յարաճուն մեծութեանը մէջ, մտիկ կ՚ընէի մենամոլ Ծովուն առասպելային բառը, ողբաձայն արձագանգներով երկարաձգուած…» Ամպիոն կանչուած էր մեր դասընկերուհին՝ Յասմիկը, որ ակնյայտօրէն մեծ ճիգ կ՚ընէր նախադասութեան կշռոյթէն դուրս չիյնալու և միաժամանակ ձիաթամբին ամուր կառչած մնալու… «…Իր միակ անհուն բառը, իր համադրահոծ անվախճան վանկը կ՚աղաղակէր Ծովը. ի՞նչ թովիչ ոգում էր ան. իմաստներու ի՞նչ զարհուրելի սաւառնումով մը լեցուն էր մշտնջենաւոր կորճային բառը, զոր Ծովը, ձեանհիւսքերով վագրշերտուած, հորիզոններէն կու գար թաւալակոծ ոռնալու թախծալի ցամաքին, զոր լեսուրներուն վրայ խռուահոծ արշաւող փրփուրը կը շշնջէր, զոր ալիքներու սաւառնաթև շարքերուն կործանումներով կռանօրէն կը տրոփէր յիմարական ու աստուածային Ծովը…» — Հիմա հասկցա՞ր, խելացի՛…կողմնակի փսփսաց քովէս դասընկերս՝ Վաչէն, որ գիտէր ծանրակշիռ կացութիւններէն դուրս հանել մեզ իր աննման սրամտութեամբ։ Եւ աւելցուց. — Վաղը ծո՛վ իջնենք, ըսաւ. ես աս մարդուն ծովէն բան չհասկցայ… Ծո՛վ իջնենք… Այնքա՜ն բաբախուն, այնքա՜ն սրտամօտ այս երկու բառերը, որոնք կ՚արտասանուէին առօրէական պարզութեամբ և րոպէներու ընթացքին կը դարբնուէր որոշումը խմբովին դիմելու դէպի ծովափ. այսինքն՝ աւազներու և ալիքներու քրքջուն ժամադրավա՛յրը։ Եւ իսկապէս դասարանին պատուհանէն, իր երազային շղարղներով կախարդող կապտակապոյտ Միջերկրականն էր. տևապէս պչրոտ այս ջրատարածութիւ՛նը՝ որ կը հերքէր ամէն մտահոգութիւն, կ՚անհետացնէր ամէն պալար, կ՚արթնցնէր մեր պատանի օրերու բոլոր անզուսպ բնազդները։ Ինտրայի Ծովը գլխագրուած հրէշն էր, որ մտածել գիտէր, որ մտածել կու տար… Ինտրայի խլրդային խորքերուն մէջ շարունակ կը փոթորկէր ան փնտռելով անկարելի բառը…Ասիկա այն ծովը չէր, զոր մենք գիտէինք, որուն մէջ կը նետուէինք կատաղի հարայ-հրոցով և որուն հետ մեր անվերջանալի սիրաբանութիւնը օր ու գիշեր կը լեցնէր մեր ամառը։ Ուսուցիչը, որուն մասին կը խօսիմ, հսկայ ներկայութիւն մըն էր մեր կեաքերուն մէջ։ Սասնոյ ապառաժներէն կոփուած իր հասակը դանդաղ քալուածքով մուտք կը գործէր դասարանին դռնէն՝ իր կաղ ոտքը քարշ տալով և իր գաւազանը՝ թևէն կախ։ Մէկ ձեռքին մէջ բռնած կ՚ըլլար իր առասպելական ծխամորճը, իսկ միւս թևին տակ՝ գրքե՛ր։ Կարծր յեղափոխականի իր անցեալը կը ճառագայթէր իր ողջ անձնաւորութենէն և իր հայրական թաթը մեր ուսերուն վրայ էր միշտ, երբ կ՚ըսկսէր քակել մեր լեզուին գաղտնիքները։– Ջորեպաննե՛ր, կ՚ըսէր ան իր փաղաքուշ կշտամբանքով. դուք պիտի սովրի՛ք ձեր պապերուն լեզուն…Դուք պիտի մտնէ՛ք Ինտրայի Ծովը… Թափանցել խորերը Ինտրայի մտաշխարհին, բռնել Ինտրայի բառերուն ալիքը և կարենալ սլանալ իր քամիներուն բացուած մեր վտիտ առագաստներով բաւական մեծ մարտահրաւէր մըն էր այդ պահուն, որուն մեզմէ ոչ ոք պատրաստ էր ընդառաջելու մեր քաղաքի այդ գերազանցօրէն քաղցր յետ-միջօրէի դաւադիր թելադրանքներով։ Այնուամենայնիւ խորհուրդ մը կար, որ կ՚անցնէր մեր գիտակցութեան շերտերէն շատ անդին։ Խորհուրդ մը ՝ որ մեզի կու գար գիրին տիրապետութենէն անկախ, անգիրին հրաշքով։

Տարիները ցոյց տուին, որ մեր ուսուցիչը գիտէր մտնել այդ ոլորտը. գիտէր սանձել մեր ուշադրութիւնը. գիտէր թամբել վայրի ձիերու այս երամակը. և գիտէր այդ բոլորը ընել քաղցրութեամբ, համբերութեամբ և անհուն սիրով։ Ինտրան, իր Ծովը, ամառնամուտի այդ հրաշալի յետ-միջօրէն և մենք ի վերջոյ պիտի գտնէինք զիրար յաւերժօրէն անհասկնալի և սակայն անսխալ քիմիաբանութեամբ մը շնորհիւ մեր բազմերախտ ուսուցչին՝ Կարօ Սասունիի կուռ և անսասանելի հաւատքին, իմաստութեան և վճռակամութեան։ Յարգա՜նք իր յիշատակին։ Կարօ Արմենեան Մայիս 25, 2016 Ուաշինկթըն ՄԻՇՏ ՅԻՇԵԼՈՎ… 2016-ին գրուած այս ակնարկը վերստին կը տեղադրեմ այս էջին վրայ ոգեկոչելով յիշատակը մեր Ուսուցչին, Ինտրայի խորհրդաւոր տողերուն, մեր հրաշալի ծովուն և մեր դպրոցի այդ անմոռանալի յետ-միջօրէին…

Mihran Kurtoglian

https://www.facebook.com/gkarmenian/posts/3219721098297460
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմադրության շարժման՝ մայիսի 11-ի ծրագիրը

Հաջորդ գրառումը

Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցույթում ընդունվել է քանդակագործ Արմեն Սամվելյանի աշխատանքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Միջազգային

Սատանիզմը ծաղկում է Արևմուտքում. Լավրով

22/04/2026
Նորություններ

Բժիշկները կոչ են անում չօգտվել ծորակի ջրից կամ խմել եռացրած վիճակում. հաղորդագրություն

22/04/2026
Հաջորդ գրառումը

Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցույթում ընդունվել է քանդակագործ Արմեն Սամվելյանի աշխատանքը

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական