«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը և հրապարակել ռազմական հոսպիտալի ոչնչացման տեսանյութը:
Հիշեցնենք, որ Ալիևի կինը՝ Մեհրիբանն այսօր ասել էր՝ ինչքան վայրագ պետք է լինես, որ գիշերը ռմբակոծես Գյանջան, որտեղ մարդիկ քնած են: