«Ինչու՞ Բոլոր Ծխողները Չեն Հիվանդանում Թոքերի Քաղցկեղով». Ita.am

13

Թոքերի քաղցկեղի հիմնական պատճառը դեպքերի ճնշող մեծամասնությունում ծխախոտի չարաշահումն է։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է այդ հիվանդությունը զարգանում ծխողների միայն 10-20%-ի մոտ, ինչպես նաև ինչու է այդ հիվանդությունը ախտորոշվում նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց ողջ կյանքում երբեք չեն ծխել։

Սա ինչ-որ առեղծված է՝ կապված թոքերի քաղցկեղի առաջացման պատճառների հետ, և նոր հետազոտության հեղինակները՝ Ալբերտ Այնշտայնի բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները, պարտավորվել են դրան հուսալի բացատրություն գտնել։

Երկար ժամանակ համարվում էր, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում՝ թոքերի նորմալ բջիջներում ԴՆԹ-ի մուտացիաներ առաջացնելով: Բայց դա հնարավոր չէր ապացուցել մինչև վերջերս, քանի որ նորմալ բջիջներում մուտացիաների քանակը ճշգրիտ որոշելու միջոց չկար: Գիտնականները խնդիրը լուծել են մի քանի տարի առաջ՝ մշակելով առանձին բջիջների ամբողջ գենոմների սեկվենավորման կատարելագործված մեթոդ։ Նոր մեթոդը կոչվում է Single Cell Multiple Displacement Amplification (SCMDA):

Հետազոտողները օգտագործել են SCMDA-ն՝ համեմատելու երկու խումբ մարդկանց թոքերի էպիթելային բջիջների նորմալ մուտացիաները։ Առաջին խմբում ներառված էին 11-ից 86 տարեկան երբեք չծխող 14 մարդ, իսկ երկրորդ խմբում՝ 44-ից 81 տարեկան 19 ծխողներ՝ ծխելու սովորության տարբեր փորձով:

Թոքերի էպիթելային բջիջները ապրում են տարիներ և նույնիսկ տասնամյակներ, և այդպիսով կարող են մուտացիաներ կուտակել ինչպես տարիքի հետ, այնպես էլ ծխելու պատճառով: Ինչպես նաև թոքերի բջիջների բոլոր տեսակներից դրանք քաղցկեղային դառնալու հարցում ամենահավանական թեքնածուներն են:

Չծխողների և ծխողների բջիջների համեմատությունը ցույց է տվել, որ մուտացիաները տեղի են ունենում երկուսի մոտ էլ, սակայն զգալիորեն ավելի շատ մուտացիաներ են նկատվում ծխողների թոքերի բջիջներում։ Սա փորձարարական ճանապարհով հաստատում է, որ, ինչպես և ենթադրվում էր, ծխելը մեծացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։

Ավելին` սկզբնաղբյուրում: